Երևանում բախվել են BMW-ն ու Hyundai Elantra-ն, վերջինն էլ բախվել է կայանված Honda-ին. կան վիրավորներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում բախվել են BMW-ն ու Hyundai Elantra-ն, վերջինն էլ բախվել է կայանված Honda-ին. կան վիրավորներ. shamshyan.com

Հոկտտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում բախվել են BMW մակնիշի 36 CԼ 737 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 35 ZT 112 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Hyundai-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hօnda մակնիշի տրանզիտ համարանիշով ավտոմեքենային։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև փրկարարները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթաaպահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի օրվա պատասխանատու հետաքննիչը, ում կողմից փաատի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com