Էմին Երիցյան. «Համայնքների լսված լինելու իրավունքը կրկին անտեսվում է»
Advertisement 1000 x 90

Էմին Երիցյան. «Համայնքների լսված լինելու իրավունքը կրկին անտեսվում է»

Էմին Երիցյանը ֆեյսբուքում գրել է.

«Հապշտապ խոշորացո՞ւմ
Համայնքների լսված լինելու իրավունքը կրկին անտեսվում է

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի քանի համայնքների խոշորացման նախագիծ։ Ի դեպք, նախագծում 4 փունջ է, հիմնավորումներում նկարագրվում է 3 փնջի մասին։

Կրկին հաշվի չի առնվում սահմանադրական պահանջները և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները։

Մեր ԲԱՆԱՎԵՃԸ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ այս հարցի շուրջ էր, մենք Հայաստանի վարչատարածքային փոփոխությունների բովանդակության մասին չենք խոսում, այլ սահմանադրական իրավունքների և նորմերի պահպանման։

Այսպես, ՀՀ Սահմանադրություն,
Հոդված 190. Համայնքների միավորումը և բաժանումը
…. Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս (համայնքներ միավորելի կամ բաժանելիս) պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։
Հոդված 180. Համայնքը
Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։

Այդպիսով, նախքան որևէ «խոշորացում» նախ ՀՀ ԱԺ-ն պետք է սահմանի մեխանիզմները և ընթացակարգը սահմանադրական այս նորմի իրագործման համար։
Ինչը նշանակում է փոփոխություններ ԱԺ կանոնակարգ օրենքում։

Նախորդ իշխանությունների իրականացրած վերջին 2 փուլերով խոշորացումները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության խախտմամբ։
Այդ մասին ես հրապարակային խոսել եմ նախկինում և հեղափոխությունից հետո։

Ի դեպ, նման կերպ օրենք ընդունելու դեպքում, համայնքները օրենքի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում իրավունք ունեն դիմել Սահմանադրական դատարան։ Նախորդ իշխանությունների օրոք ոչ մի խոշորացվող համայնք այդ համարձակությունը չունեցավ։

Անցած տարիներին, նաև հեղափոխությունից հետո Համայնքների միությունը պատրաստել է բազմաթիվ մասնագիտական ու իրավական վերլուծություններ այս հարցի վերաբերյալ՝ ներգրավված էին նաև Եվրոպայի խորհրդի փորձագտները։ Առաջարկել ենք մեր օժանդակությունը օրենսդրական փոփոխություններ մշակելու հարցում։ Դրանք տրամադրվել են նաև այսօրվա իշխանություններին։
Քննարկումներ ենք ունեցել նաև ԱԺ-ում։

ԱՅՍՊԻՍՈՎ, ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԵՐԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ, ԵԹԵ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԼՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»։



Նման նյութեր