
Հսկայական աստղակերպը հոկտեմբերի 25-ին անցել է Երկրի կողքով, 6,21 մլն կիլոմետր տարածության վրա, տեղեկացնում է Space.com-ը։
NASA-ն 1998 HL1 աստղակերպն անվանել է «պոտենցիալ վտանգավոր», քանի որ երկնային մարմինը կարող էր մոտենալ Երկրին վտանգավոր տարածության վրա։
Հսկայական աստղակերպի տրամագիծը կազմում է մոտ 550 մետր՝ բարձրությամբ գերազանցելով Չիկագոյի Ուիլիս թաուերի հանրահայտ երկնաքերը։