Հայերը կիսվում են ուրիշ լինելու իրենց պատմություններով. ինչ գաղափար ունի այն. vnews.am
Advertisement 1000 x 90

Հայերը կիսվում են ուրիշ լինելու իրենց պատմություններով. ինչ գաղափար ունի այն. vnews.am

Զրուցել ենք «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանի հետ: Լիլիթը խոսել է IQOS-ի «Ես ուրիշ եմ» արշավի ստեղծման և դրա մասսայական դառնալու մասին, պատմել աշխարհում և Հայաստանում IQOS-ի նկատմամբ հետաքրքրության մեծացման վերաբերյալ: Անդրադարձել ենք նաև կին ղեկավար լինելու դժվարություններին և մարքեթինգային նոր չափորոշիչներին և ռազմավարություններին:

Վերջին մի քանի օրվա ընթացքում սոցիալական մեդիան լի է #եսուրիշեմ հեշթագով, դա որևէ կապ ունի՞ Ձեզ հետ։

Իրականում և՛ այո, և՛ ոչ։

Այո, որովհետև IQOS-ը վերջին շրջանում սկսել է գլոբալ արշավ, որը կոչվում է հենց «Ես ուրիշ եմ»: Այն ուղղված է մեր ինովացիոն պրոդուկտն օգտագործող այն չափահասներին, ովքեր այնքան ուրիշ են, որ ընտրել են ծխելուն այլընտրանք ու ազատել են իրենց ու իրենց շրջապատը ծխից։

Ոչ, որովհետև արշավը նախատեսված էր անցկացնել ավելի փոքր մասշտաբներով: Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այն կդառնա շարժում, որը կմիավորի այդքան չափահաս օգտատերերի, ովքեր կկիսեն մեր գաղափարները և կկիսվեն իրենց պատմություններով։

Արշավին արդեն իսկ միացել են հարյուրավոր չափահաս օգտատերեր, որոնց ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իրենց համարձակության, ուրիշ լինելու ու մեր գաղափարները կիսելու համար։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դու ուրիշ ես» արշավը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Այս արշավը IQOS-ի մասին չէ, այլ ծխողների, որոնք ընտրել են ավելի լավ տարբերակ: Մեր արշավի նպատակն է հիշեցնել ամեն մեկի յուրահատկության, երազանքների մասին, և որ կյանքում շատ պահեր կան, որոնք մեզ ստիպում են ժպտալ, հուզվել, էմոցիաների պոռթկում ունենալ, որոնցից ուղղակի փշաքաղվում ենք․ դա կարող է լինել ընդամենը մեկ գրկախառնում ընկերոջ հետ, մեկ հաղորդագրություն, շնորհակալություն, կամ նույնիսկ հայացք, որ, չենք նկատում: Առօրյայում ժամանակ չունենք պուպսիկ բաների. մաման, ընկերդ, եղբայրս կսպասեն՝ իրենք գիտեն որ զբաղված եմ, կհասկանան, իրենք կհասկանան, բայց մենք մեզ գիտակցաբար զրկում ենք նրանցից։ «Դու ուրիշ ես» արշավը հենց այդ ամենի մասին հիշեցնելու նպատակ ունի:

Ամբողջությամբ՝ vnews.am