
Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է մի քանի յուրօրինակ կոնցեպտ, որոնց թվում նույնիսկ թռչող էլեկտրական «ցախավել» կա, հայտնում է Motor-ը։
Նախատիպը ստացել է e-broom անվանումը եւ, ինչպես ասում են ստեղծողները, իրենք ոգեշնչվել են հենց ցախավելից, որը թռչելիս օգտագործում են կախարդները։ Հեղինակների մտահղացմամբ, կոնցեպտը պետք է միավորի մարդուն եւ մեքենային՝ կրկին բացահայտելով շարժունակության հաճույքը։ Թե ինչպես դա պետք է տեղի ունենա, ընկերությունում չեն բացատրել։