
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են բջջային հեռախոսի նախատիպ, որը ընդունակ է ինքն իրեն հավաքվել: Սարքը կազմված է պարզ մասերից, որոնք իրար են միանում մագնիսով: Մտածված կառուցվածքի շնորհիվ մասերը չեն կարող սխալ միանալ, և հեռախոսի հավաքման համար բավարար է մասերը պտտել թմբուկում, հայտնում է penzavzglyad.ru/-ն: