Վարչապետ Փաշինյանն ասում է, որ մեր «տնտեսությունը ծաղկում է, հսկայական ներդրումներ են արվում, տնտեսական հեղափոխությունն այլևս անառարկելի փաստ է, ռազմական ծախսեր կարվեն օլիգարխների փոխանցած գումարներից»: Էս խոսքերին լուրջ վերաբերվելու որևէ իմաստ չէր լինի (խի Նիկոլը նորվա սուտ խոսողն ա՞), եթե սա չասվեր պատերազմից 5 պակաս երկրի առաջին դեմքի շուրթերից, որը 2 տոկոսով կրճատել է ռազմական բյուջեն:
Հիմա տրամաբանական հարցեր են առաջնում Փաշինյանի հերթական պնդումների շուրջ. հատկապես ո՞ր տնտեսությունն է ծաղկում, որտե՞ղ են ներդրումներ արվում, վերջը ո՞ւր գնացին էդ օլիգարխների տված գումարները: Իսկ կարող ա՞ դերասան աներձագի պես նկատի ունի էն բյուջեն, որը «պետականը» չի այլ` ընտանեկան ա:
Մեկ էլ առիթից օգտվելով մի հավելյալ հարց. էն 550 հազար դոլար արժողությամբ S 600-ները ո՞նցն են, հարմար ու անվտանգ եք ձեզ զգում այր ու կին մեր հաշվին գնված մեքենաներում:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: