Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
«Հիշում եք Արարատ Միրզոյանի անիմաստ թռիչքը Դուշանբե իշխանության գալու առաջին օրերին, որ կառավարական բորտը հանեցին օդ, ահագին մարդով գնացին ԱՊՀ ինչ-որ միջոցառման։ Կամ, երևի, արդնեն չեք էլ հիշում տեղեկատվական հորդառատ ու պղտոր հոսքերի մեջ…
Ես հիմա փորձում եմ հիշել այսպիսի անիմաստ ծախսերի օրինակներ, ու հասկանում եմ, որ ահագին բան մոռացել եմ։ Կօգնե՞ք վերհիշենք միասին, ընկերներ ջան։ Էն «Քաղաքացու օր» և այլն։
Մի հատ թարմացնենք հիշողություններս…»