Արմեն Աշոտյանի «Եռանկյունին» հունվարից առժամանակ դուրս կգա եթերից. tert.am
Advertisement 1000 x 90

Արմեն Աշոտյանի «Եռանկյունին» հունվարից առժամանակ դուրս կգա եթերից. tert.am

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը լինելու է եթերում մինչև տարեվերջ, իսկ ամանորյա տոնական եթերից հետո հաղորդման հեղինակը դադար է վերցնելու:

Tert.am –ին այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանը` պարզաբանելով, որ դադարը պայմանավորված է 2017-ի սկզբին մեկնարկելիք քաղաքական գործընթացներով:

«Խոսքը գալիք խորհրդարանական ընտրությունների մասին է և, զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից, որոնք կարող են շաղկապված լինել եթերի նախընտրական մոնիթորինգի և ժամանակի տևողության հետ, կարծում եմ, որ ճիշտ է մինչև խորհրդարանական ընտրություններ հաղորդման հեռարձակումը  ժամանակավորապես դադարեցնել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ամփոփեց, որ իր հեղինակային հաղորդաշարը 1 տարի լինելով եթերում՝ ունեցել է 100-ից ավելի հյուր ու բանախոսներ։ Ըստ հեղինակի` հաղորդաշարը «փայլուն ապացուցել է իր բազմակարծության հարթակ լինելու հանգամանքը, և առ այսօր կատարում է իր առաքելությունը»:

Թոք-շոուի ձևաչափով, հաղորդման հեղինակի իսկ խոստովանությամբ, իր համար շատ ավելի կարևոր է «talk»-ը (խոսելը), քան show-ն:

tert.am