Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW, Audi, Hyundai, Opel մեքենաները. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW, Audi, Hyundai, Opel մեքենաները. shamshyan.com

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 22:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի 3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Դիանա Ջ.-ի վարած Opel մակնիշի 35 TQ 135 համարանիշի, 51-ամյա Գևորգ Ա.-ի վարած BMW մակնիշի 35 CR 899 համարանիշի, 65-ամյա Գարեգին Հ.-ի վարած Hyundai մակնիշի 16 59 Տ համարանիշի և 35-ամյա Յուրի Հ.-ի վարած Audi մակնիշի 36 OC 435 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գևորգ Ա.-ն աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, իսկ Յուրի Հ.-ն՝ «Մեջիք Վեյ» ՍՊԸ տնօրեն և, ըստ տեղեկությունների՝ Յուրի Հ.-ի ավտոմեքենան եղել է կայանված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com