Վախթանգ Սիրադեղյան. «Եթե որևէ լրատվամիջոց (առցանց հնարավորությամբ) հրավիրեր, ապա դա ավելի ընդունելի կլիներ»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Եթե որևէ լրատվամիջոց (առցանց հնարավորությամբ) հրավիրեր, ապա դա ավելի ընդունելի կլիներ»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Այս երկու-երեք օրը խիստ զբաղված եմ և չեմ կարող անդրադառնալ օրվա խորհրդին, սակայն խոստանում եմ դա անել եկող շաբաթվա ընթացքում: Անդրադառնալ ռուսական և, ինչու չէ՝ ամերիկյան, հետքերին, ներկայացնել Հայաստանի իրական անկախության և վտանգների խնդիրները, որ բարձրացվում են հոկտեմբերի 27-ի բացահայտման առումով, այսօր այդ հարցի շահարկման ենթադրյալ նպատակները և այլն և այլն: Ի դեպ, եթե որևէ լրատվամիջոց (առցանց հնարավորությամբ) հրավիրեր, ապա դա ավելի ընդունելի կլիներ, նաև դեմ չեմ, եթե որպես ընդդիմախոս հրավիրվի բացահայտման որևէ գրագետ (անպայման գրագետ, քանի որ անգրագետ պողոսների հետ հնարավոր չէ բանավիճել) և թեկուզ մոլի կողմնակից:

ՀԳ. Վերջում ուղղակի մաղթանք՝ հանգստություն զոհերի ոսկորներին, և Աստված հեռու պահի մեզ նման բանի կրկնությունից:

ՀԳ.2. Ներողություն եմ խնդրում, բայց որևէ մեկնաբանությանը պատասխանելու ժամանակ չունեմ»:



Նման նյութեր