Facebook-ը կօգնի հետևել առողջությանը
Advertisement 1000 x 90

Facebook-ը կօգնի հետևել առողջությանը

Facebook-ը նոր գործառնություն է գործարկել, որը կօգնի հետևել, թե տարիքից ու սեռից կախված ձեզ ինչպիսի բուժզննումներ են անհրաժեշտ, հայտնում է CNN-ն:

«Կանխարգելիչ առողջություն» (Preventive Health) կոչվող գործիքը գործարկվել է ԱՄՆ-ում և նախատեսված է սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտման, քաղցկեղի և սեզոնային գրիպի սքրինինգի համար, ինչպես նաև հանձնարարում է, թե երբ է պետք հանձնել խոլեստերինի ստուգման անալիզը կամ որտեղ կատարել գրիպի դեմ պատվաստումը:

Գործիքը մշակվել է American Cancer Society-ի, American College of Cardiology-ի, American Heart Association-ի և US Centers for Disease Control and Prevention-ի հետ գործընկերությամբ, այս պատճառով դրա մեջ օգտագործվում են առավել թարմ և ստույգ տեղեկություններ:

«Մենք որոնում ենք Ամերիկայում 2 կարևորագույն մարդասպաններին՝ սրտի հիվանդություններ և քաղցկեղ: Մենք նաև զբաղվում ենք սեզոնային հիվանդություններով, օրինակ՝ գրիպով»,- ասել է սրտաբան և Facebook-ում առողջության ոլորտում հետազոտությունների ղեկավար, բժիշկ Ֆրեդի Աբնոսին:

«Կանխարգելիչ առողջություն» գործիքն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում: Դրան կարելի է հասանելիություն ստանալ Facebook ցանցի որոնման միջոցով: Այն ձեզ անհատականացված խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչ արժե անել սրտի հիվանդությունների, քաղցկեղի և սեզոնային գրիպի կանխարգելման համար:

med.news.am



Նման նյութեր