Անդրանիկ Թևանյան. «Սա վաղուց էր զգուշացված, բայց ասողին լսող չեղավ»
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Թևանյան. «Սա վաղուց էր զգուշացված, բայց ասողին լսող չեղավ»

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքում գրել է.

«Սահմանադրական կարգը տապալվել է 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Դա հաստատել են ինչպես այդ ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը և Կարապետ Ռուբինյանը, այնպես էլ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում (մասնավորապես՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը)։

Սահմանադրական կարգի տապալումը վաղեմության ժամկետ չունի, և այդ գործը վաղ թե ուշ քննության առարկա է դառնալու։ Ի դեպ, պաշտպանյալը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ հրապարակավ ընդունել է, որ նա տուժած կողմ է։

Հ.Գ. Պանդորայի արկղը բացողը վերջում ինքն է հայտնվում այդ արկղի մեջ։

Սա վաղուց էր զգուշացված, բայց ասողին լսող չեղավ։ Դե, ուրեմն՝ թող լինի այն, ինչը վաղուց պետք է լիներ։

1-ին նախագահն ու իր շրջապատը դեռ կհասցնեն անիծել այն օրը, երբ իրենց նախկին թիմակիցը, իրենցից թռածը և հիմա իրենց կուռք դարձածը վերցրեց իշխանությունը»։



Նման նյութեր