
Facebook-ը թեստավորում է բջջային սարքերում հոլովակների ինքնացուցադրումը ձայնի հետ: Թեստավորումը տեղի է ունենում Ավստրալիայում և ուղղված է որոշելու, թե ինչքանով այդ ֆունկցիան կլինի պահանջված: Ներկա պահին տեսանյութը ժապավենում ինքնացուցադրվում է առանց ձայնի: Ավելի վաղ Facebook-ը հետազոտություն է հրապարակել, համաձայն որի օգտատերերի 80%-ը բացասաբար են արձագանքում գովազդային հոլովակներին, որոնք ավտոմատ ձևով ցուցադրվում են ձայնի հետ, հայտնում է Mashable-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին: