Ներկայացնում ենք ատմաբան Ռուբեն Շուխյանի գրառումը. «Վանի մեծահարուստ կնոջ դիմանկարը. 1873 թվական… Ներկայացվող լուսանկարը՝ 1873 թվականին Կ.Պոլսում հրատարակված “Les costumes populaires de la Turquie” գրքից է, իսկ պատկերի հեղինակն է հայկական ծագում ունեցող լուսանկարիչ Պասկալ Սեբահը:
Պասկալ Սեբահը (Pascal Sébah, 1823–1886) ծնվել է Կ.Պոլսում, նրա հայրը կաթոլիկ սիրիացի էր, մայրը՝ հայուհի: Սեբահը Կ.Պոլսի իր լուսանկարչատունն է բացել 1857-ին, սակայն առավել հայտնի է դարձել 1873-ին, երբ նկարիչ Օսման Համդի Բեյի հետ համատեղ ձևավորել է Օսմանյան կայսրության ցուցահանդեսը Վիեննայում: Հենց այդ ցուցահանդեսի նյութերի հիման վրա էլ հրատարակվեց նաև վերոնշված գիրքը: Սեբահի գործը շարունակել է նրա որդին՝ Ժան Պասկալ Սեբահը (Jean Pascal Sébah, 1872–1947), որը նույնպես հայտնի լուսանկարիչ էր»: