Բակուր Մելքոնյան. «Մեր մոտ միակ գեշը ես եմ…»
Advertisement 1000 x 90

Բակուր Մելքոնյան. «Մեր մոտ միակ գեշը ես եմ…»

Երեկ Մոսկվայում բիզնես կենտրոնում մի աղջկա (հայ որոշ տղամարդկանց չափանիշներով շատ սիրուն ռուս աղջկա) մի օֆիսի տեղ եմ հարցնում, ընենց մունաթով պատասխանեց, որ եթե գեշ կանանց մրցույթ լիներ, առաջի մրցանակը կտայի իրան ու հիշեցի ամիսներ առաջ տեղի ունեցած պատմությունը.

Մեկը մի օր ասեց. «էդ խի՞ են քո …էն… կետի սպասարկող աղջիկները գեշ…»: Մտահոգված հարցնում եմ. «լա՞վ չէին սպասարկում, չէ՞ին ժպտում»: Ասում ա. «չէ լավ ժպտում էին ու լավ էլ սպասարկում, բայց ախր գեշ են…»:

Հասկանու՞մ եք ինձ ինչ ա ասում…

Վրա եմ տալի. «ո՞նց կարա Արտ Լանչի սպասարկողը, կամ ցանկացած այլ տեղ աշխատող և ժպտացող աշխատակիցը գեշ լինի, ո՞նց կարա ժպտացող ու աշխատող աղջիկը կամ կինը գեշ լինի: Սաղ հրաշք են ու գեղեցկուհի!!!» Շարունակում եմ. «էդ քո աչքերից ա, որ ըտենց ես տենում, էդ լրիվ քեզանից ա, դրա համար էլ յեքա է… ի՞նչ պիտի ասեի, հա հիշեցի, յեքա էնտուզիազմով մարդ ես ու չես ամուսնացել, որովհետև աչքիդ սաղ գեշ են ու աչքիս դժվար էլ ամուսնանաս էդ անգրագետ ճաշակով…»:

Ասում ա. «էդ խի՞ բորբոքվար, բա քո համար գեշը ո՞րն ա» Ասում եմ. «էն որ լիքը փող ա ծախսել բոտեքս, դոտեքս, ոտեքս, կոնքեքս… ա արել, մի քանի ռազմեր մի տեղ մեծացրել ա, մի քանի տեղ փոքրացրել ա ու ձիգ կագնում ա դեմդ ու մունաթ դեմքով ու կյանքից հոգնած ձայնով իրան երևակայելով պատասխանում ա, որ սպասարկող աշխատելը իրա հաքով չի…

Առիթից օգտվելով պաշտոնապես հայտնում եմ, որ մեր կազմակերպությունում գեշ աշխատակից չկա!!!

Մեր մոտ միակ գեշը ես եմ, էն էլ ով դեմս ինձ գեշ ասեց, կտամ գլուխ… ի՞նչ էի ուզում ասել, հա հիշեցի, կտամ գլուխ սոխ կուտի, որ վրայից միշտ սոխի հոտ գա))):

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր