Չի կարող հանրային երևույթի մասին մարդու կարծիքը լինել «մեռած»
Advertisement 1000 x 90

Չի կարող հանրային երևույթի մասին մարդու կարծիքը լինել «մեռած»

Վերջերս աղջիկս ասաց՝ պապ, դու մեկ տարի առաջ այլ կարծիք ունեիր սրա (ինչ-որ բանի) մասին, իսկ հիմա հակառակն ես ասում:

Իհարկե, պատասխանեցի, հենց այդպես էլ պիտի լիներ՝ իմ կարծիքը ձևավորվում և կամ փոփոխվում է նոր ինֆորմացիա ստանալու, տվյալ երևույթն ավելի խորքային ընկալելու, նրա ինքնադրսևորման, իմ աշխարհայացքի ընդլայնման և բազմաթիվ այլ գործոնների ազդեցության տակ, ու դա պետք է լիներ հենց այդպես. չի կարող հանրային երևույթի մասին մարդու կարծիքը լինել «մեռած»:

Ուրիշ հարց, որ երբեք չեն փոխվում իմ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ: Այ, դրանք միշտ մնում են իրենց բարձրության վրա, և կարող են ընդամենը զարգանալ, եթե իհարկե ունեն զարգանալու ներքին հնարավություն:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր