Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO` Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին եւ քարտուղարության անդամները նոյեմբերի 1-ին կլինեն ՀՀ Ազգային ժողովում: Որպես այցի նպատակ նշվում է ԱԺ պետիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ինչպես նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ հանդիպել եւ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերը եւ տաբուները կոտրելու» հարցը:
Այս առնչությամբ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք իրականացնող, ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարական նախաձեռնությունը Ազգային ժողովի դիմաց որոշել է իրականացնել ցույց` ընդդեմ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների:
«Նրանք ժամանել են Հայաստանի Հանրապետություն` չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված քննարկումներ անցկացնելու: Հավաքվենք եւ միասին թույլ չտանք որեւիցե արտաքին ճնշում Հայաստանի Հանրապետության վրա», – ասված է «Կամքի» տարածած հայտարարության մեջ:
Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության անդամների այցին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան նաև «Սուրբ Դաշինք» ՀԿ անդամները՝ նկատելով, որ սա ուղղված է հայ ավադնական արժեքների դեմ. «Ծոծրակները կտեսնեն, մեր ազգային ավանդական արժեքների խորտակումը չեն տեսնի, որոնք ներկայացնում են որպես տաբուներ, մենք դա թույլ չենք տա»:
Հ/կ անդամները՝ կոչ հղեցին հայ հասարակությանը՝ միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի նոյեմբերի 1-ին կազմակերպվելիք մի քանի ակցիաների. «Ավարայրն ավարտված չէ. մարտահրավերները շատ են. Կոչ ենք անում միաբան լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան