Համացանցում հայտնվել են Motorola RAZR-ի առաջին լուսանկարները
Advertisement 1000 x 90

Համացանցում հայտնվել են Motorola RAZR-ի առաջին լուսանկարները

Հայտնի ինսայդեր Էվան Բլասը հրապարակել է Motorola RAZR-ի առաջին լուսանկարները: Սմարթֆոնի գլխովոր առաձնահատկությւոնը էկրանն է, որն ունի ծալվելու հնարավորություն: Motorola RAZR-ը կներկայացվի նոյեմբերի 13-ին:

Motorola-ի նոր սարքն արտաքինից նման է RAZR V3-ին: Սմարթֆոնը չի ունենա ֆիզիկական ստեղնաշար, փոխարենը կլինի մեծ դիսփլեյ ամողջ երկայնքով: Սմարթֆոնի ներքին հատվածում առաձնացված է մատնահետքի սքաների համար նախատեսված համապատասխան մաս: Ավելի շատ լուսանկարներ կարելի է գտնել Mobielkopen կայքում:

Motorola-ի սմարթֆոնն աշխատում է Snapdragon 710՝ գնային միջին սեգմենտի պրոցեսորով, 4 կամ 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Հիմնական հիշողությունը 64 կամ 128 ԳԲ է: Մարտկոցի հզորությունը 2730 mAh է: Ըստ շրջանառվող լուրերի սմարթֆոնը կարժենա 1500 դոլար:

vnews.am