Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի 10 տրանսպորտային միջոց։
«Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են եղել ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։
«Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։