
iravunk.am-ը գրում է. «Մինչ երեկ Ազգային ժողովում, ապա Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց տեղի էին ունենում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիաներ՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց խայտառակ միջոցառում էր իրականացվում: Կապտամազ աղջիկներ (թեպետ անցորդները նույնիսկ դժվարությամբ էին ընկալում աղջի՞կ են, տղա՞, թե՞…) պատրաստվում էին ինչ-որ արարողություն իրականացնել, իսկ գլխավոր դերակատարներն էին տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ մետրոյի շատրվանների մեջ գալարվող եւս մեկը: Ովքեր էին նրանք, ինչպես էին ստացել նման միջոցառում իրականացնելու թույլտվություն եւ ինչպես խափանվեց նրանց փորձը, կներկայացնենք շուտով: Սակայն, նշենք, որ այս խայտառակությունը նախատեսվում է շարունակել այսօր նույն վայրում՝ վերջիններս թույլտվություն ունեն ԿԳՍՄ նախարարությունից եւ Երեւանի քաղաքապետարանից»: