
Արա Գալոյանը ֆեյսբուքում գրել է.
«Հարկատուների նոր ցանկը
Հրապարակվել է այս տարվա հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին տասնյակում հեղափոխական փոփոխություններ չկան։ Տասնյակում նորամուտ է նշել «Ֆլեշը»։
Փոխարենը դուրս է մնացել «Ալեքս հոլդինգը», որ նախորդ տարի 4-րդ տեղում էր 13․966 մլրդ դրամ մուծումով։
Այս տարի 1․914 մլրդ դրամ հարկ մուծելով «Ալեքս հոլդինգը» 79-րդ հարկատուն է»։