
Ոստիկանության ՔՀԳՎ և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը նոյեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, Համբուրգ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 43-ամյա մի տղամարդու, որը 2016թ. ապրիլի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112, 325 և 329 հոդվածների 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը` կալանք: