Վազգեն Թորոսյան. «Ճանապահային ոստիկանությունը ավելի արժանի ա Ամուլ կոչվելու, քան էն խեղճ սարը»
Advertisement 1000 x 90

Վազգեն Թորոսյան. «Ճանապահային ոստիկանությունը ավելի արժանի ա Ամուլ կոչվելու, քան էն խեղճ սարը»

Վազգեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ճանապարհային ոստիկանությունը ոնց որ Ամուլսարը լինի։ Բոլորը մոռացել են իրա մասին, բայց ինքը կա։ Ժողովորդի մի մասը կարծում ա, որ ինքը պետք ա մի օր աշխատի, իսկ մյուս մասի կարծիքով՝ պետք ա փակել ու տեղը մեղու պահել։ Համ Ամուլսարը համ ճանապարհային ոստիկանությունը ժամանակին աշխատում էին, բայց ոչ ոք առանձնապես դրա մասին չէր խոսում։ Ամուլսարի թեման էլ, ճանապարհային ոստիկանության թեման էլ հեղափոխությունից հետո սրվեց։

Բայց տարբերություններն էլ քիչ չեն։ Մասնավորապես, Ամուլսարը դեռ մարդ չի սպանել, իսկ ՃՈ պարապուրդի արդյունքում լրիվ ռեալ մարդիկ են զոհվում ու վիրավորում։ Ամուլսարը ՀՀ բյուջեից չի սնվում, իսկ ճանապահային ոստիկանությունը` այո։ Ամուլսարի դեմ ցույցեր լինում են, իսկ ճանապարհային ոստիկանության դեմ` ոչ։ Ու վերջիվերջո ճանապահային ոստիկանությունը ավելի արժանի ա Ամուլ կոչվելու, քան էն խեղճ սարը։

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Ալեն Սիմոնյանին, որպեսզի առաջարկի ճանապարհային ոստիկանությունը անվանափոխեն Ամուլ Ոստիկանություն»։



Նման նյութեր