
Համակարգչային անվտանգության մասնագետ Անիլ Փոլադը ստեղծել է բջջային WiFox հավելված, որով կարելի է ստանալ վիրտուալ քարտ՝ աշխարհի բոլոր օդանավակայաններից, վերջիններիս Wi-Fi գաղտնաբառերի պարունակությամբ։
Այս մասին հայտնում է Lonely Planet-ը։ Ծրագիրը թարմանում է իրական ժամանակում, շնորհիվ ճանապարհորդների, օդաչուների և տուրիստական ոլորտի մասնագետների։ Հավելվածը ցույց է տալիս այն բոլոր սրահներն ու տերմինալները, որտեղ կա անլար համացանցային կապ։
Փոլադը նշում է, որ իր ստեղծած հավելվածը հատկապես կենտրոնացած է լաունջ-գոտիների վրա։