Apple-ը «վերակենդանացրել է» հին iPhone 5-ը՝ iOS-ի նոր թարմացումով
Advertisement 1000 x 90

Apple-ը «վերակենդանացրել է» հին iPhone 5-ը՝ iOS-ի նոր թարմացումով

Ընկերությունը թողարկել է ավելի հին iPhone-ների և iPads-ների թարմացում, որպեսզի նրանք կարողանան շարունակել նորմալ գործել:

Ավելի վաղ Apple-ի սմարթֆոններում և պլանշետներում, որոնք երկար ժամանակ չեն թարմացվել, ժամանակն ընտրելու խնդիր կար: Սխալն այն է, որ iOS-ում ժամանակն ավտոմատ կերպով սահմանվում է GPS-ի միջոցով: Բայց ժամանակի հաշվարկման համակարգում կա սահմանափակում, որի պատճառով նոյեմբերի 1-ից հետո սարքը կսահմանի սխալ ժամանակ:

Այս խնդիրը հատկապես ազդում է iPhone 5-ի վրա, քանի որ 2019 թվականի նոյեմբերի 3-ից հետո բոլոր առցանց ծառայությունները կդադարեն աշխատել դրա հետ` Safari բրաուզերը, App Store-ը, փոստը, iCloud ամպային ծառայությունը, և այլն: Հետևաբար՝ մինչև նոյեմբերի սկիզբ պետք է տեղադրել iOS 10.3.4 նոր տարբերակը  սմարթֆոնի վրա, որպեսզի ամեն ինչ աշխատի:

Թարմացումը հասանելի է նաև այս մոդելների համար՝

  • iPhone 4S
  • iPad 2, 3 սերունդ, 4 սերունդ և Mini

Սարքի պարամետրերում դուք պետք է ստուգեք, թե կա՞ iOS 9.3.6 կամ iOS 10.3.4 տարբերակը: Եթե ​​հին համակարգն է տեղադրված, դուք պետք է տեղադրեք թարմացումը: Դրա համար կա հրահանգ Apple-ի կայքում:

Այժմ iPhone 4S-ի և նույնիսկ 5-րդ մոդելի  օգտագործումը դժվար է, բայց դրանք գնելն իմաստ չունի: Այսօր Apple-ի առավել մատչելի սմարթֆոնը iPhone 6S-ն է, որը թարմացվել է iOS 13-ով:

Սիրարփի Աղաբաբյան