Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.
«Պացիենտի կռուտիտի ու մուտիտի որակը ընկել ա
…անդրադարձավ Antifake.am-ի նյութին, բայց ավելի խորացրեց կասկածները…
Նիկոլի լայվն էի նայում ու անկեղծ զարմացած եմ պոպուլիզմի որակի էս աստիճան անկման վրա: Ինչ թեզից խոսաց ոչ մի տոկոս չհիմնավորեց էն կասկածները որոնք կային մինչև իրա լայվը:
1.Բանակի մասով սաղ անլուրջ մուտիտ էր ու նորից հղում արեց էն խայտառակ «100 փաստ»-ին: Իսկ միակ փաստն էն ա, որ ռազմական բյուջեն պաշտոնապես կրճատվել ա:
2. Հայրապետովի հեռացման մասով ասածը նորից զառանցանք էր:
3. Գեներալիտետի մասով չկարողացավ կռուտիտը լավ անի ու վերջում վատ ցուցմունք տվող հանցագործի նման խոստովանեց, որ իրեն հարմար գեներալիտետ ա սկսել ստեղծել:
4. Արցախի մասով ավելի վատ բրնձեց քան Զորիկը Hard talk-ի ժամանակ ու փաստացի ասեց, որ Արցախը տալու ա, բայց արցախցիքի «համաձայնությամբ»:
5. Ասում ա «մեր կողմնակիցների բանակը ավելանում ա պակասելու փոխարեն ու չնայած միլիոնավոր դոլարներ են ծախսվում մեզ վարկաբեկելու վրա միևնույն ա ժողովուրդը մեզանից չի հիասթափվում»: Էս թեմայով մենակ ինձ մի հարց ա հետաքրքիր. ի՞նչ դեղեր ա Նիկոլը խմում, որ ամեն ինչին տենց վարդագույն ա նայում: Նիկոլ դուրս արի նստի առաջին պատահած տաքսին:
6.Անընդհատ ինչ-որ միլիոնավոր դոլարներից էր խոսում ու էլի օդից, էլի մուտիտի տարրերով: Դե, իսկ վերջում Անտիֆեյքի տեղեկությունը որպես «դեսերտ» մատուցեց ու քիչ էր մնում երդվեր, որ էդ սուտ ա, բայց դրանով ավելի հիմնավորեց, որ Աննային ու իրան մեր հաշվին S600-ներ ա առել:
Հ.Գ. Կարճ ասած` պացիենտն էլ առաջվանը չի, պոպուլիզմի չափաբաժինը նկատելիորեն որակը կորցրել ա ու դժվար թե համոզի անգամ պողոսներին»: