
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ով ինձ տեսնում է, հարցնում է` Երևանում այս գիշեր -22 աստիճան ցո՞ւրտ է լինելու: Ես մեղավոր չեմ, որ իմ արած արտահայտությունը՝ Աշոցքում ջերմաստիճանը կհասնի -22 աստիճանի: Մեր լրատվական կայքերը հրապարակել են Հայաստանում սպասվում է -22 աստիճան ցուրտ վերնագրով, իսկ մարդկանց մի մասն էլ Հայաստանի փոխարեն հասկացել է Երևան: Ժողովուրդ ջան, Երևանում մենք այս գիշեր իսկապես կանխատեսել ենք սառնամանիք, բայց -7…-8 աստիճան: