Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն վարչապետ, ես Ձեզ քննադատել եմ 2013 թ․-ից ի վեր, մի քանի տասնյակ հոդվածներով քարը քարի վրա չեմ թողել 2017 թ․-ին։ Մտքիս մեջ քննադատել եմ կառավարական միջանցքներում, քննադատում եմ հիմա, քննադատելու եմ նաև հետո։ 10 տարի անց միգուցե լինելու եմ Ձեր հրաժարականը պահանջողների շարքում։
Բայց անկախ ամեն ինչից և իրավիճակից, շնորհակալ եմ այսօրվա լայվում արտաբերած որոշ մտքերի համար։ Դրանք չափազանց կարևոր են և պետք է մեկընդմիշտ ամրագրվեն հանրային գիտակցության մեջ»։
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/2535332686560744