«Պրոտոգեն». այսպես է կոչվում հայկական ստարտափներից մեկը, որը հաջողությամբ առաջ է շարժվում եւ փորձում իր տեղը գտնել ՏՏ մեծ շուկայում:
Այս ընկերության հիմնադիր Արմեն Ղամբարյանն ասում է, որ «Պրոտոգենը» ֆինանսական շուկայում խնդիրներ լուծող ծրագիր է, որը ծառայություններ է առաջարկում ֆինանսական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, այդ թվում՝ բանկերին:
Համակարգի հիմնական նպատակը արհեստական բանականության միջոցով տվյալների մշակում-վերլուծումն է եւ կանխատեսումների իրականացումն ու ռիսկերի գնահատումը: Ինչ առանձնահատկություններ ունի այս համակարգը. այս հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է «Պրոտոգեն» ընկերության հիմնադիր Արմեն Ղամբարյանի հետ: Նա վստահեցնում է, որ համակարգն աշխատում է այնպես, որ որեւէ խնդիր չի առաջացնում անհատական տվյալների պաշտպանության եւ բանկային գաղտնիքի պահպանման տեսանկյունից:
Ամբողջությամբ՝ armradio.am