Արեգ Բարսեղյան. «Ու սա այն Արայիկն է, որը ցանկանում էր խոչընդոտել քահանայի մուտքը հանրակրթական դպրոց»
Advertisement 1000 x 90

Արեգ Բարսեղյան. «Ու սա այն Արայիկն է, որը ցանկանում էր խոչընդոտել քահանայի մուտքը հանրակրթական դպրոց»

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Արայիկ Հարությունյանը դեռ մեկ տարուց ավել առաջ էր ապացուցել, որ հավակնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության անփառունակ ու ոչ կոմպետենտ նախարարների թոփ տասնյակում առաջատարի դիրքեր զբաղեցնել։ Չենք մոռացել բազմաթիվ «լյապերն» ու հատկապես ԱՅԲ-ի վրա չհիմնավորված հարձակումն ու այդ թեմայի լռեցումը։ Դե տրանսգենդեր մարմնավաճառին սեփական աշխատասենյակում բավարարելն էլ իհարկե չենք մոռանում, դա Արայիկի նախարար եղած շրջանի մեծագույն ձեռքբերումն է մնալու (չնայած, ըստ հավաստի աղբյուրների, այն հարցը, որով կարաբինա ներկայացող նախկին պատանին դիմել էր սույն նախարարին, այդպես էլ չի լուծվել։ Դե էստեղ հետևություն անե՞նք, թե ինչու՞ էր այդ սուբյեկտը բավարարվածության մասին գրառում կատարել ֆեյսբուքում)։
Եվ չնայած այսքան ակնհայտ ոչ կոմպետենտությանը, Արայիկ Հարությունյանի ղեկավարության տակ հանձնվեց նաև մշակույթի, սպորտի և եիտասարդության հարցերի համակարգումը։ Ակնհայտ է, որ վերոհիշյալ անձը ոչ կրթության կառավարման, ոչ մշակույթի, և ոչ էլ առավել ևս սպորտի հետ ընդհանուր որևէ բան չունի)։
Ու հիմա Արայիկ Հարույթյունյանը հայտարարում է, որ քանի ինքը նախարար է, ով ուզի, ոնց ուզի, մշակույթի ոլորտը բռնաբարելու է։ Նա հայտարարում է, որ իրեն հաճո ամեն գռեհկաբանություն, ամեն այլասերվածության քարոզ կարելի է համարել արվեստ։
Եվ այդ նույն չարաբաստիկ ոչ կոմպետենտ նախարարի ղեկավարած կառույցը տրամադրում է 20 մլն դրամ՝ ինչ-որ մեկի սեռափոխության պատմության մասին ֆիլմ նկարահանելու համար։ Այդ նույն կառույցը տրամադրում է դրամաշնորհ ինչ-որ անհասկանալի մարդկանց ինչ-որ անհասկանալի «պերֆորմանս» իրականացնելու համար Հանրապետության Հրապարակ մետրոյի կայարանում։
Ու էս ամենն Արայիկն արվեստ է անվանում ու հպա՜րտ հայտարարում, որ ցենզուրա չի լինելու։
Ու սա այն Արայիկն է, որը ցանկանում էր խոչընդոտել քահանայի մուտքը հանրակրթական դպրոց։ Սա այն Արայիկն է, որը դպրոցներից վերացնում է ցանկացած բան, որը կապ ունի հայրենասիրության ու հայրենասիրական դաստիարակության հետ։
Արայիկ, հիմա դու ի՞նչ բարոյական իրավունք ունես խոսելու ցենզուրայից, կամ դրա լինել չլինելուց։
Ազատեք կրթությունն ու մշակույթն Արայիկի նմաններից, մենք արդեն աղետալի վիճակում ենք»։



Նման նյութեր