Մասիսի հրշեջ-փրկարարները Սիս գյուղի ջրատարից դուրս են բերել 53–ամյա ձկնորսի դին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Մասիսի հրշեջ-փրկարարները Սիս գյուղի ջրատարից դուրս են բերել 53–ամյա ձկնորսի դին. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի ջրատարում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրատարից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Գուրգեն Հ.-ի դին: Օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժշկների խումբը՝ դատաբժշկի գլխավորությամբ, արձանագրել են Գուրգեն Հ.-ի մահը, ով քննիչի որոշմամբ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոնի դիահերձարան:

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչութան Մասիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Գուրգեն Հ.-ն հնարավոր է ՝ մահացել է սրտի կաթվածից, ով այսօր այցելել է նշված վայր և ցանկացել էր ձուկ բռնել: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը և մի քանի բռնած ձկներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com