
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկանում ենք, որ եթե սպառողը ունի պարտք, ապա ո՞ր դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը:
Այսպիսով, պարտքի առկայության դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն դրույթը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար՝ սահմանված կարգով ապահովելով տվյալ սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը: