Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել. armeniasputnik.am

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 30 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը։ Նախքան նետվելը կամրջի մյուս հատվածում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցը տեսել է նրան ու շտապել օգնության։

Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ոստիկաններ ու հրշեջ փրկարարներ։

Նրանք քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։

Վերջինս անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը։

Իրավապահները պարզում են նրա ինքնությունը։

Այլ մանրամասներ մեզ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

armeniasputnik.am