Այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած «Աղմկահարույց պերֆորմանս. արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ» թեմայով քննարկմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանում Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի տնօրեն Լարիսա Մինասյանը։
Վերջինս «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսը համեմատեց Արամ Խաչատրյանի և Փարաջանովի ստեղծագործությունների հետ․ «Մեզ լավագույնները չեն հասել, մեզ չեն հասել շատ լավագույններ, չգիտեմ՝ ինչ չի հասել, բայց Փարաջանովի շատ կինոներ մեզ չեն հասել, որովհետև չեն կարողացել որովհետև չեն կարողացել տեղի ունենալ, Արամ Խաչատուրյանի, որին ես իհարկե, ատում եմ, ինչպես հանրությունում տարածվեց, չեն հասել, որովհետև Ժդանովի հայտնի ճառից հետո նա ինքնացենզուրայով բավական սահմանափակել ա և կյանքի վերջում շատ ափսոսել ա դրա համար»։
Վերջինս նաև նշեց, որ բազմաթիվ նմանատիպ միջոցառումներ հենց Սորոսի հիմնադրամի հովանավորությամբ են կայացել Հայաստանում։