Ուզում եք կարդացեք՝ ուզում եք՝ մի կարդացեք
երկար եմ գրելու ….
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
բարև
վերջը երեկ ժողովրդի հետ զրույցդ լսեցի,
դու ունես փաստերն ու իրավիճակը անկաշկանդ աղավաղելու ու ստելու իրավունք,
որովհետև, ունես առանց խտրականության այդ ամենը սպառողների զանգված..
բայց, կներես, մեծարգո փրկիչ
որ, հանդգնում եմ այդ խոտանը չմարսել…
և ասյպես
դու ասում ես ՝ սահմանում վերջին 3-4 տարիների համեմատությամբ ամենացածր լարվածությունն է ..
այսինքն, դու համեմատական ես տանում 16 թվի հետ՞
միգուցե, համեմատական տանես 92-94 թթ հետ՞
իսկ միգուցե, երբ խոսում ես լարվածության նվազման մասին,
նաև քեզ լսող ժողովդին բացատրես, թե ինչի արդյունքում արձանագրվեց այդ լարվածության նվազումը ..
եթե չգիտես, ես քեզ հուշեմ, դու քո լայվերում կպատմես…
2015 -ից (!) մարդիկ, ովքեր ոչ միայն լամպասներով են գերներալ, այլ հոգով զորավար են, սկսել են սահմանում դիտարկման համակարգերի ներդրման գործընթացը…
2016-ին այն ուղղությունը, որն արդեն համալրված էր այդ համակարգով, ոչ մի զոհ չտվեց , հրետանին փայլուն աշխատեց ու հենց այս ուղղությունում էլ թշնամին ահռելի քանակի կորուստ տվեց՝ մարդկային ուժի ու տեխնիկայի (անգիր արա, պետքա գալու/)
ապրիլյան պատերազմից հետո սահմանը դիտարկման համակարգով զինելու գործընթացը շարունակվեց Արցախում… /հետո այդ փորձը Արցախի մասնագետները
(իմիջայլոց, նրանք բոլորն էլ հատուկ նշանակության ջոկատի տղաներ են) տեղափոխեցին Հայաստանի սահման..
այսօր Արցախում համակարգերի (նաև արևային էներգիայի սնուցման համակարգերի) տեղադրումը դեռ շարունակվում է՝ երկրորդ, երրորդ շերտով… (դու դա հաստատ չգիտես… և նույնիսկ չես էլ պատկերացնում, թե ինչու՝ երկրորդ, երրորդ շերտ)…
և այսպես,
քանի որ սահմանը վերազինվեց թշնամու առաջնագիծը և խորքը վերահսկողության տակ պահելու տեխնիկայով՝ իսպառ վերացվեց դիվերասիաների ու դիպուկահարների պատերազմը (պատեկարցնում ես, չէ՞՞ , ինչու …)
իսկ թորքը պիտի ելք գտներ, որովհետև, պասիվ ու հյուծող պատերազմը իրեն է ձեռք տալիս (կարող ես, չէ՞, մտածել, թե ինչու ..)
և թորքը գտավ այդ միջոցը…
սահմանում իրեն պետք էր լարվածության նվազում և իրեն կիրթ ու պոզիտիվ համարող թշնամի…
դու ալիևի համար նվեր ես, Նիկոլ…
նա քո տված լարվածության նվազումը օգտագործեց իր դիրքերը ամրապնդելու, դիրքերում ինժեներական աշխատանքների համար, որի արդյունքում ունեցավ դիտարկման աշտարակներ, որտեղից նորից սկսեցին աշխատել նրա դիպուկահարները…
(հուշեմ, որ քո «պոզիտիվ» քաղաքականությունը խանգարեց, որ մեր ՊԲ խանգարի թորքի սահմանում կատարվող աշխատանքներին:
փորձեմ սահմանափակվել լարվածության մասին քո ապատեղեկատվության մասով,
ավելացնեմ միայն մի փաստ ևս.
եթե սահմանում մի քանի օրվա մեջ երեք զոհ ունեցող երկրի ղեկավարը ոչ մի ցավակցական, զորակցության խոսք չի ասում՝ թեկուզ ոչ պաշտոնական, այլ իր սիրած լայվ-շոուով, ով իրեն գերագույն գլխավոր հրամանատար է համարում, բայց որսի կամ լեռնագնացի համազգեստով ներկայանում բանակ,
նրանից նեղանալ պետք չէ…
նա պարզապես ավանտյուրիստ է , Հայոց ԶՈՒ գլխին փորձանք՝
ով կարող է պատերազմում հաղթած գեներալներին հեղինակազրկել՝ երիտասարդ սերնդին զրկելով փարոսից,
ով կարող է պատերազմող երկրի ղեկավարի դեմ արշավ սկսել ու
միևնույն ժամանակ ցինիկությամբ հայտարարել, թե հիանալի հարաբերություններ ունենք ,
ով կարող է պատերազմ անցած զորավարների վրա քսի տալ ֆեյքերի բանակին՝ ամենակեղտոտ արշավով,
իսկ սերունդ դաստիարակող համակարգի գլուխ նշանակել մեկին, ով սատանիզմ է քարոզում, եկեղեցի է քարկոծում, լեսբի-G7 է գովազդում… ռազմագիտությունն ու ռազմահայրենասիրական դաստիրարակությունը աղբարկղ նետում..
այդ նույն ժամանակ թորքը մանկապարտեզից սկսած դուշման հային ոչնչացնելու, նրան մորթողին հերոսացնելու լայնածավալ գաղափարախոսություն է իրականացնում…
վաղը, երբ Սևանա լճում լողալու նպատակով թորքը գա դեպի Երևան, քո կապտամազ թրքասերները հաճույքով ընդունելու են,
ըստ երևույթին, դու էլ ես լինելու նրանց մեջ…
իմիջայլոց, երբ խոսում ես պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերի աճի մասին, պետք է նշեիր, որ դրա մեջ են մտնում քո չար երազ՝ նախկինների ներդրումը
(մասնավորապես՝ 30 մլն դոլլարը և այլն…)
շարունակեմ ժողովդրիդ հետ «անկեղծ» զրույցիդ անդրադարձը…
չեմ անդրադառնալու ոչ վերալակային խայտառակությանը, ոչ Աշխաբադում կրած ջախջախիչ պարտությանը, ոչ ադրբեջանի հետ դավադիր պլաններիդ խանգարող թիկանապահից ազատվելուն, ոչ Ռուսաստանի հետ ողորմելի միմոսային քաղաքականությանը.
պարզապես, ասեմ, որ Արցախում դավադիր ուժեր փնտրողը իրավունք չունի Արցախի անունից բանակցոսւթյուն վարել ոչ մի տեղ…
ու ավելացնեմ, որ
Հայաստանի ազգային ժողովի ամբիոնից ճղճղան ձայնով մի ընդդիմադիր կար՝ Փաշինյան Նիկոլ անունով, ով անընհդատ մատ էր թափահարում օդում, կոկորդ էր պատռում, որ Քոչարյանը և Սերժը գաղտնի են բանակցում, պահանջում ենք թափանցիկ ներկայացնել՝ բառ առ բառ…
հիմա ներկայցնողը դու ես
ու՞ր է թափանցիկը
Ու՞ր են ալիևի հետ հանդիպումների զրույցի արձանագրությունը
հը՞
էլ չեմ խոսում աշխարհով մեկ քո ԱԳ նախարարի խայտառակ, աննախադեպ դավաճան հայտարարությունների՝ Արցախը տարածք համարելը, Արցախը Հայաստանի անվտանգության համար բեռ համարելը ու քո կողմից զրո արձագանքին…
սա՞ է բանակցություններում քո ձեռքբերումը
Որ թորքերը հրճվանքից արդեն էքստազի մեջ են ընկել
ու գոռում են, որ Նիկոլը մեզ աննախադեպ շանսեր է տալիս .
Իսկ Նիկոլը գիտակցու՞մ է, որ երբ ասում է, որ եթե պետք լինի, Արցախի հարցում նաև հանրաքվե կանենք,
որսի համազգեստով «գերագույն գլխավոր հրամանատարը», գիտակցում է, որ հենց սա էլ թորքի ուզածն է…
ըստ իս, այո, հենց գիտակցելով էլ ասում ես,
որովհետև, դու ավելի շատ մտածում ես ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին…
այ սա աննախադեպ է…
Իմիջայլոց, քո թափանցիկ գործունեությունը սահմանփակվում է կառավարական առանձնատան զուգարան ու խոհանոցը ցուցադրելու լայվերի մեջ…
Իսկ քեզ ընդդիմադիր ուժերի կողմից պրոպագանդայի վրա ծախսվող միլիոններից խոսելուց առաջ խոսիր կառավարութան շենքում ֆեյքերի բանակ պահելու մասին…
խոսիր գաղտնի աշխատավարձեր բարձրացնելու մասին.
բացատրիր՝ հեծանվով գործի գնացող Նիկոլի համար ծառայողական մեքենայի հին լինելու ու կես միլիոն դոլլարով մեքենա ունենալու տարփանքի մասին…
խոսիր համեստ բնակարան ցուցադրող թազավարչապետ Նիկոլի,
Նախկինների բնակարանները խլող ու աղքատներին նվիրելու ճառեր ասող՝ Նիկոլի քաղաքացիական կին Աննայի և քո կողմից ապօրինի կառավարական առանձնատուն զավթելու և այն վերանորոգելու տարփանքի մասին…
Իսկ այդ ժամանակ Հայաստանում աղքատության շեմը ոչ թե չի կրճատվում, այլ աճում է…
Էն, ո՞ր ասում են՝ էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը…
սա իմ ու քո հեռակա զրույցի համար է ասված ..
Դու արխային շարունակիր թոզ փչոցիդ,
ծափահարողներիդ բանակը նոսրանում է, բայց դեռ կա…
նրանց հետ նաև՝ դատելու ու տրամաբանելու ունակություն չունեցողները…
Ավաղ, այո, նախկինների հանդեպ ատելությունը բթացրել ու կուրացրել է մարդկանց ուղեղներն ու տեսողությունը…
իլհամիկին կփոխանցես, որ քեզնով չխաբվի…
Արցախը զգոն է
ՀԳ. հրապարակելուց հետո տեղեկացա, որ գիշերը էլի զոհ ենք ունեցել՝ աննախադեպ լարվածության նվազման պայմաններում…
Բելլա Լալայան