«Հաղթանակ» կամրջից նետված տղամարդը մահացել է, իսկ նրան օգնության հասնող ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Advertisement 1000 x 90

«Հաղթանակ» կամրջից նետված տղամարդը մահացել է, իսկ նրան օգնության հասնող ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամ՝ 16։30-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջից իրեն ցած նետած տղամարդը մահացել է, իսկ նրան օգնության հասած ոստիկանը՝ վրաերթի ենթարկվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։

Տղամարդը ցանկացել է կամրջից ցած նետվել, եւ կամրջի դիմացի ենթահատվածում իր ծառայությունն իրականացնող ոստիկանը նկատել է նրան, ցանկացել է անցնել դիմացի մայթ, որպեսզի թույլ չտա քաղաքացուն դիմել այդ քայլին, սակայն ենթարկվել է վրաերթի։

Քաղաքացին ցած է նետվել, կորցրել է գիտակցությունը։ Ոստիկանն ու քաղաքացին տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

news.am