Կարեն Վրթանեսյան. «Իհարկե, այդպիսի մեգա-առարկա մշակելն ահավոր բարդ կլինի, բայց արժի»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Իհարկե, այդպիսի մեգա-առարկա մշակելն ահավոր բարդ կլինի, բայց արժի»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մխոյանի ու Ադիբեկյանի բանավեճն էի կարդում, թե ոնց պիտի դասավանդվի պատմությունը Հայաստանում…

Եթե դեմ չեք, ես էլ արտահայտվեմ (եթե նույնիսկ դեմ եք, մեկ է արտահայտվելու եմ):

Ըստ իս ճիշտ կլիներ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել համաշխարհային ու տարածաշրջանային կոնտեքստում: Մեր հարևանների պատմության հետ:

Այդ ամենը՝ աշխարհագրության, իրավագիտության ու հասարակագիտության, գիտության պատմության հետ համատեղ, որպեսզի սովորողը ոչ թե ուղղակի ինչ-որ իրադարձությունների շարան անգիր անի, այլ հասկանա այդ իրադարձությունների տրամաբանությունը, կոնտեքստը:

Շատ լավ կլինի, որ սովորեն քննական մտածողության, որոշումներ կայացնելու տրամաբանությունը պատմական նյութի վրա, փորձեն մտածել, թե իրենք ինչպե՞ս կվարվեին այս կամ այն գործչի տեղում, և այլն, և այլն:

Իհարկե, այդպիսի մեգա-առարկա մշակելն ահավոր բարդ կլինի, բայց արժի»:



Նման նյութեր