Հակոբ Մովսեսը հետեւում է ԿԳՄՍ նախարարի գործունեությանը եւ կարծում է, որ Ա. Հարությունյանը շատ լավ նախարար է. «Կարծում եմ՝ ինքը մեր լավագույն 4-5 նախարարներից մեկն է՝ հասուն, խոհեմ, ռիսկով, այսօրվա չափանիշներով մտածող եւ, ամենակարեւորը՝ գալիք հասարակության մտահոգություններով»։
Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որտեղ առաջ է քաշվում նաեւ բուհերում հայագիտական առարկաների դասավանդման նպատակահարմարությունը, ինչը նույնպես բացասաբար անդրադարձավ ԿԳՄՍ նախարարի վարկանիշի վրա։
«Այդ խնդիրը հիմնովին չեմ ուսումնասիրել, բայցեւայնպես, չեմ հավատում, որ այս կառավարության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք հակահայագիտական, հայոց լեզվին ու գրականությանը, հայոց մշակույթին ու պատմությանն անհարիր կեցվածք ունենան։ Ինչքան հասկացել եմ՝ խոսքն ուսուցման մեթոդիկայի եւ տեխնիկայի մասին է։ Ես կխնդրեի պարոն նախարարին, որպեսզի նա գաղափարը մամուլով կամ հեռուստատեսությամբ մեկնաբանի, հասկանալի դարձնի, այդ ժամանակ կքննարկենք, եւ եթե որեւէ բան դուրներս չգա, կասենք եւ մեր առաջարկները կանենք։ Բայց այսօր տեխնիկական խնդիրը դարձնել առիթ եւ նենգափոխել, աղմուկ-աղաղակ բարձրացնել՝ ես սա համարում եմ տասնամյակներով հայրենիքը լափածների եւ լափողների կողքին ձայն չհանածների հերթական հայրենասիրական տրյուկը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում