Թույլ չենք տա քայքայել մեր պետությունը. ազգայինի շուրջ համախմբումը նոր թափ է առնում
Advertisement 1000 x 90

Թույլ չենք տա քայքայել մեր պետությունը. ազգայինի շուրջ համախմբումը նոր թափ է առնում

Թույլ չենք տա քայքայել մեր պետությունը. ազգայինի շուրջ համախմբումը նոր թափ է առնում

Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության կողմից դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացին զուգահեռ հասարակության մի ստվար հատված կոնսոլիդացման փորձեր է անում: Նորություն չէ, որ մարտի 1-ի գործը իշխանությունները տանուլ են տվել: Այս ամենը չէր կարող արդյունք չտալ: Գիտակից մարդկանց համար պարզից էլ պարզ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը ուղղակի փուչիկ է, իսկ նրա բանտարկումն՝ ապօրինի: Օրեցօր ավելի շատ մարդիկ են սա գիտակցում, ինչն էլ իշխանություններին ցնցումների մեջ է գցում: Մեծաթիվ մարդիկ արդեն իսկ միացել են ստորագրահավաքին՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի, թե՛ օնլայն, թե՛ մարզերում, թե՛ Երևանում և Արցախում:

Սա միանշանակ առաջացնելու է իշխանությունների մտահոգությունը: Իշխանության մտավախությունն այն է, որ իր համար մի շարք իրավական խնդիրներ են առաջանալու, երբ երկրում սկսի գործել իրոք անկախ դատաիրավական համակարգ: Հենց դրա պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն բան անում է որպեսզի դատական համակարգն իրեն ենթարկեցնի: ՍԴ-ի դեպքում դա Փաշինյանին դեռևս չի հաջողվում, սակայն հաջողելու դեպքում կորցնելու ենք ժողովրդավար երկիր ունենալու վերջին հույսը և անցում ենք կատարելու նիկոլապետության: Բարեբախտաբար հասարակության գիտակից հատվածը սա շատ լավ է հասկանում, դրա համար էլ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանին սկսված «Միացիր» շարժումը դառնում է համահայկական, իսկ Ռոբերտ Քոչարյանի ազատությանը հարցը դառնում է համընդհանուր պահանջ:

Իրարանցում ֆեյսբուքյան էջ



Նման նյութեր