
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆեյսբուքյան կուսակցություններից մեկի ներկայացուցիչը հանդես է եկել համացանցը ցնցած գրառմամբ: Նա «հասկացել» է, «Սարգսյան-Քոչարյան տանդեմի ռազմավարությունը» և իհարկե քաղաքական դալտոնիզմի կանոններով դաշտը բաժանել սևի և սպիտակի` Լուսավորին թողնելով սևի դաշտում:
Ստատուսչի պարոնը քաղաքականությունը շփոթել է ֆեյսբուքում լայքեր հավաքելու պրոցեսի հետ և մեր հասցեին անպատասխանատու հայտարարություններ է անում փոխարենը մտածի ի՞նչ անել, որ հաջորդ ընտրություններում գոնե ՕԵԿից շատ ձայն տանեն:
Իշխանությանը հաճոյանալու այլ ձևեր գտեք»: