Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը իրեն զեկուցել էր տեղի ունեցած մի դրվագի մասին։
«Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:
Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»,- գրել էր Փաշինյանը, երեւույթը որակելով որպես նոր Հայաստանի ձեռքբերում։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանի հիշատակած բարձրաստիճան պաշտոնյան ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի մասին է։ Նա է խախտել երթեւեկության կանոնները, ինչի համար ճանապարհային ոստիկանը վերջինիս տուգանել է։