Ինչպես գիտենք, հոկտեմբերի 24-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Այս օրերին քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է արձակուրդում և Մնացականյանի հրաժարականի դիմումը ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նոյեմբերի 1-ի ամսաթվով։
ArmDaily.am-ը քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց արդյոք Կենտրոնի թաղապետին փոխարինո՞ղ կա։ Կարապետյանը արձագանքեց, որ Մնացականյանի տեղակալներից մեկը՝ Ձոնիկ Մարգարյանն է փոխարինում։ «Վերջին գործակարգավարական խորհրդատվության ժամանակ ինքն է ներկայացել»։
Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայրն է։ Նա 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2009թ. առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: