
Մեր տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։ Մի կին սպառնացել է ինքնահրկիզվել։ Այս մասին իրավապահներին հայտնել է դեսպանատան աշխատակիցներից մեկը։
Ժամանած ոստիկանները կնոջը հեռացրել են տարածքից՝ տեղափոխելով ոստիկանություն։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ ինքնահրկիզվել սպառնացող մոտ 60-ամյա կինը ՌԴ քաղաքացի է։
Նա տեղափոխվել է Երևանում գտնվող հոգեկան առողջության կենտրոններից մեկը։