Հովհաննես Ավետիսյան. «Երկրի կառավարման հարցերում Ծառուկյանի մոտեցումներով առաջնորդվելը շատ վտանգավոր է»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Երկրի կառավարման հարցերում Ծառուկյանի մոտեցումներով առաջնորդվելը շատ վտանգավոր է»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ծառուկյանին հարցնում են ինչ է պետք տնտեսական հեղափոխության համար: Ասում է օրենքներ փոխվեն, որ ավելի նպաստավոր լինի ներդրողի համար, ավելի շահութաբեր լինի ներդրողի համար… պետք է նայեն հարևան երկներում` օր. Վրաստանում ոնց է, ու ավելի լավ պայմաններ (հարկային) ստեղծեն երկրում… որ տնտեսությունը չզարգանա, պետությունը` չի զարգանա:

Թվում է թե ամեն ինչ ճիշտ է ասում, սակայն…
Սա հենց այն մոտեցումն է, որով վերջին 20-30 տարում շարժվել ենք ու արդյունքի չենք հասել: Սա հենց այն մոտեցումն է, որ գլոբալիզացիայի, բաց սահմանների և պետությունների միջև սուր մրցակցության պայմաններում մեր ժողովրդին և պետությանը մաշացնում է:

Երկիրը մարդկանց համար է, ոչ թե բիզնեսի: Ցանկացած պետություն ուժեղ է, երբ մարդիկ են ուժեղ: Մարդը ուժեղ է, երբ լավ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների համակարգ կա: Առանց ուժեղ մարդու երկրում արժեք չի ստեղծվի, առանց ուժեղ մարդու ներառական տնտեսություն չի լինի, առանց ուժեղ մարդու տնտեսություն չի զարգանա և առանց ուժեղ և զարգացած մարդու պետություն չի զարգանա:

Տնտեսագիտությունը գիտություն է մարդու գործունեության մասին և ոչ` միայն ներդրողի, այն էլ օտար: Այս մոտեցումը երկիրը հետզհետե ավելի կհանձնի ներքին և արտաքին օտար կապիտալիստների շահագործման, իսկ ժողովրդի թույլ մասը կդառնա հլու-հնազանդ օրվա հացով ապրող ռեսուրս բիզնեսին տրված (ինչպես արդեն հիմա), իսկ չհարմարվող մասը կշարունակի լքել երկիրը, ինչպես ներկայում տեղի է ունենում:

Հ.Գ.
Երկրի կառավարման հարցերում Ծառուկյանի մոտեցումներով առաջնորդվելը շատ վտանգավոր է: Իսկ այս մոտեցումը մենք արդեն մեկ տարուց երկար ժամանակ սուր արտահայտված ենք նկատում, մասնավորապես հարկային օրենսգրքի փոփոխություններում դրանք ցցուն են և սա դեռ սկիզբն է: Ի դեպ Վրաստանն էլ է նման տրամաբանությամբ շարժվում, սակայն նրանք էլ ռեսուրս պետություն լինելուց զատ այլ բան անել չեն կարողանում, իրենց ժողովրդին էլ սարքել են թուրքի և այլ օտարների համար հարստացման ռեսուրս:

Բարի լույս բոլորիդ»:



Նման նյութեր