4 ֆունկցիա iPhone-ի օրացույցում, որոնց մասին գուցե չգիտեք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

4 ֆունկցիա iPhone-ի օրացույցում, որոնց մասին գուցե չգիտեք

«Օրացույցը» ամենապարզ հավելվածներից մեկն է, բայց նույնիսկ այն ունի այնպիսի թաքնված հնարավորություններ, որոնց մասին գուցե չգիտեք։ 4 հնարք ստանդարտ հավելվածն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար։

Ընտանեկան օրացույց 

Սրա մասին քչերը գիտեն, բայց ընտանեկան հասանելիության կարգավորման դեպքում Ձեզ մոտ նույնպես կհայտնվի նոր օրացույց, որը կցուցադրվի խմբում ներառված բոլոր անդամների մոտ։

Ժամերի ճշգրիտ կարգավորում

Ժամեր սահմանելիս երկու անգամ սեղմեք րոպեների հաշվիչի վրա և կմիանա 5 րոպեյանոց ինտերվալով ռեժիմը, ինչը թույլ կտա առավել ճշգրիտ նշել ժամերը։

Շաբաթական ռեժիմ

Բավական է սմարթֆոնը հորիզոնական դիրքով պահել և կհայտնվի շաբաթական օրացույցը, որի միջոցով ավելի հարմարավետ է նայել առաջիկա անելիքները և պլանավորել ժամանակացույցը:

Իրադարձությունների տեղափոխություն

Պլանները փոխվե՞լ են, ուրմեն սեղմեք իրադրաձության վանդակի վրա և քաշելով տեղափոխեք նոր ժամի վրա՝  նոր կարգավորում ստեղծելու փոխարեն։

vnews.am