Արմեն Աշոտյան. «Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է…»
Advertisement 1000 x 90

Արմեն Աշոտյան. «Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է…»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքող ուսանողներին ասաց, որ մենք կովկասցի ժողովուրդ ենք:

Ահա սա է վարչախմբի պատկերացումները մեր ժողովրդի պատմության, քաղաքակրթական ժառանգության և ինքնության մասին:

Ու այս աշխարհայցքով են իրենք պատրաստվում զբաղվել կրթության ոլորտում ազգային արժեքների, մշակույթի և հոգևոր կյանքի խնդիրներով: Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում «կովկասյան» չեն, իսկ Հայաստանի դասակարգումը Հարավային Կովկասի երկրներին իրականում այսօրվա սահմանների հետ կապված պայմանական քաղաքական աշխարհագրություն է, ուրիշ ոչինչ:

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է…»:



Նման նյութեր