Հրանտ Մելիք-Շահնազարյան. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հույսը իրականությունը նենգափոխելն է»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հույսը իրականությունը նենգափոխելն է»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին հույսը իրականությունը նենգափոխելն է։ Ուզում է ցույց տալ, իբրև ուսանողներն իրենից բողոքում են ոչ թե սեռափոխվածների մասին ֆիլմ ֆինանսավորելու, հրապարակում, մեղմ ասած, անհասկանալի փերֆորմանս կազմակերպելու, մեր կրթական հաստատություններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները հալածելու և նմանատիպ շատ այլ կեղտոտ քայլերի համար, այլ նրա համար, որ ուսանողները դաշնակցական են։ Իր կարճ խելքով հույս ունի այդպես դիմակայության էությունը փոխել և հպարտ Պողոսներին համոզել, իբրև ամբողջ խնդիրը հենց ՀՅԴ-ն է։

Չի ստացվի։ Հարցը Դաշնակցությունը չէ, այլ այն քաղաքականությունը, որ իրականացնում է Փաշինյանի կառավարությունը և մասնավորապես՝ ԿԳՍՄ նախարարը։ Դաշնակցության ֆունկցիան այս պատմության մեջ այլ է․ նրանք հերթական անգամ դեմ կանգնեցին անբարոյականության քարոզին ու ազգային արժեքները ոտնահարելուն։ Դաշնակցականները դա կարող են անել և բազմիցս են արել իրենց գործունեության 130 տարիների ընթացքում։ Էնքան անդաստիարակների են դաստիարակել, չեք պատկերացնի…

Ու եթե այսօր դաշնակացական երիտասարդներն են դեռ նստացույց անում, ապա վաղը նրանց կմիանան նաև մնացած ուսանողները։ Հաստատ կմիանան։ Ու այդժամ երկրում կարող է սկսվել այն հեղափոխությունը, որի սերմերն արդեն տարիուկես ցանում են բոլոր այն մարդիկ, ովքեր բոլորից շուտ են տեսել Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության ապազգային և բարոյազուրկ լինելը։ Դա այն հեղափոխությունն է, որի իրականացման համար հաստատ արժեր անցնել այս ամենի միջով»։



Նման նյութեր