Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկը վնասազերծվել է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկը վնասազերծվել է

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկն այսօր վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: