
ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 8-ին՝ ժամը 16.25-ին ստացված տեղեկություններով «Գյուների Փարա» կոչվող տարածքում հայտնաբերել են 16 խ/մ փայտանյութ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ փայտանյութը պատկանում է Իջևանի Անկախության փողոցի 34-ամյա մի բնակչի: 34-ամյա տղամարդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: